Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում ճանապարհային ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող մեքենաներ է հայտնաբերել

Հունվար 25,2021 17:34

Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 12-ին, Արագածոտնի մարզում։

ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի 2-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց համարանիշի՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ 7 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031