Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռին նոր դատախազ ունի․ այնտեղ է տեղափոխվել Շիրակի մարզի նախկին դատախազը

Հունվար 28,2021 18:33

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ երեկ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը նշանակվել է Լոռու դատախազ։

Կարեն Գաբրիելյանը 2016 թվականից սկսած զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի պաշտոնը։ 2020 թվականի օգոստոսին գլխավոր դատախազի հրամանով նրան տեղափոխեցին մայրաքաղաք՝ վստահելով  ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզում աչքի էր ընկել կոռուպցիոն հանցագործությունների ու քրեական ենթամշակույթ ունեցող անձանց դեմ ակտիվ պայքարով․ պետությանը հասցված տասնյակ միլիոնավոր վնասի վերադարձմամբ։

Նա նաև ակտիվ համագործակցում էր  լրագրողների հետ՝ պարբերաբար ասուլիսներ տալով ու բոլոր լրատվամիջոցների նկատմամբ հավասար վերաբերմունք դրսևորելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031