Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տարոն Հովհաննիսյան․«Ադրբեջանի իշխանությունները խաղաղության տրամադրված չեն»

Հունվար 28,2021 21:33

«Չենք կարող նշել, որ Ադրբեջանի իշխանությունները խաղաղության են տրամադրված»,-այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում «Բանակը եւ անվտանգության նոր մարտահրավերները պատերազմից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի քայլերից եւ հայտարարություններից ակնհայտ է, որ շարունակում են ագրեսիվ քաղաքականությունը եւ նրանք փորձում են հնարավորինս օգտվել ստեղծված իրավիճակից։

Եռակողմ հայտարարության պայմանավորվածությամբ ճանապարհներ ապաշրջափակման մասին էլ պարոն Հովհաննիսյանն ասաց՝ դրան գնում ենք պարտադրված, եւ չի կարող մեկնաբանել՝ լա՞վ է, թե՞ վատ ապաշրջափակումը։

«Արդյոք Հայաստանը կարող է քիչ կորուստներով դուրս գալ այդ իրավիճակից։ Միգուցե, բայց պետք է լուրջ հաշվարկներ իրականացնել, որովհետեւ ադրբեջանական կողմի հայտարարությունների ու գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսում են, քննարկում, կարեւորում են, բայց շեշտը դնում են հարյուր տոկոսով բացառապես Մեղրիով դեպի Նախիջեւան միջանցքի վրա։ Փաստացի այլ ենթակառուցվածքների մասին չեն մտածում։ Երբեմն ակնարկում են, որ ավտոճանապարհ են ուզում, ոչ միայն երկաթուղ»։

Մեղրիի միջանցքը տրամադրումից հայկական կողմը դժվար թե կարողանա խուսափել, հայկական կողմը պետք է փորձի իր համար ստանալ երաշխիքներ եւ հակակշռող որոշակի հնարավորություններ ձեռք բերել, որպեսզի հետո ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնի։ Չեմ կարծում, թե տեղին է խոսել օգուտների եւ շահավետ ելքի մասին»,-ասաց ադրբեջանագետը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031