Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսպես շարունակվի, մենք կսնանկանանք»․ Րաֆֆի Մխչյան. «Ա1+»

Փետրվար 04,2021 20:40

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը գտնում է, որ մինչև մեր երկրում ներքաղաքական վիճակը չկայունանա, տնտեսությունը զարգացում չի ունենա։

«Երբ կայունություն լինի Հայաստանում, վեկտորները կսկսեն վերև բարձրանալ։ Այնքան ժամանակ, քանի դեռ չկա կայունություն, չի լինի տնտեսական աճ։ Բայց, եթե այս ներքին խլվրտումները, ասեկոսեներն ու ցույցերը վերջ չունենան, մենք աճ չենք ունենա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Վերջինս նաև ունի սուրճի արտադրություն և արտահանում է իր արտադրանքը։ Ասում է, անցած տարվա սեպտեմբերից՝ պատերազմից հետո շրջանառության շատ մեծ՝ մոտ 50 տոկոս անկում ունեն։ Եվ հավատացնում է, որ նույն վիճակում է Հայաստանի տնտեսվարողների մոտ 80 տոկոսը։

«Մենք այսպես երկար չենք կարող դիմանալ։ Եթե այսպես շարունակվի, մենք դուրս կթռնենք մեր շուկաներից, մենք կսնանկանանք։ Ներքաղաքական իրավիճակը բերում է նրան, որ ամբողջ տնտեսության տրամադրությունն է խաթարվել, չի կարող այսպես երկար շարունակվել։ Եթե այսպես շարունակվի, վաղը-մյուս օրը մենք կտրաքենք»,- հավելում է Ր․Մխչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728