Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Սարգսյանը կալանավորվեց․ որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները»․ պաշտպան

Փետրվար 21,2021 13:43

Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։

Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝

-պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,
-պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։

Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։

Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան), ՔԿ հիմնարկում է։
Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։
Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728