Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կարևորագույն խնդիրներից է միջազգային հանրությանն ամեն օր ներկայացնել Արցախի հարստությունը. Արեգ Միքայելյան

Փետրվար 21,2021 22:43

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես Ադրբեջանն այս 30 տարիների ընթացքում չէր ընդունում Արցախի Հանրապետությունը և շարունակում էր քարտեզները ներկայացնել իրենց հաճո ձևով, այնպես էլ մենք երբեք չենք ընդունելու տարածքային դավաճանական փոփոխությունները։

Քարտեզն այսպիսին է մնալու, մինչև Ադրբեջանի և իր դաշնակիցների կողմից օկուպացված տարածքները վերադարձվեն։ Չմոռանանք, որ բացի Ռուսաստանից ու Թուրքիայից (և ցավոք, մեր այսօրվա իշխանություններից) համարյա ոչ-ոք չի ճանաչել Արցախի գրավված մասի՝ Ադրբեջանին պատկանելու փաստը։

Վերջապես, միայն տարածքը հսկողության տակ պահելը չէ, կա պատմություն, կա մշակույթ, կան ավանդույթներ։ Մեր կարևորագույն խնդիրներից է միջազգային հանրությանն ամեն օր ներկայացնել Արցախի հարստությունը՝ գիտությունը, արվեստը, գրականությունը, արհեստները, որոնք հենց այս ամբողջ (և դեռ ավելի) տարածքում են ստեղծվել ու մտել համաշխարհային ժառանգության մեջ։

Երբ մենք ցանկացած բանակցությունների կամ քաղաքական քայլերի ենք գնում, պետք է աշխարհը վստահ լինի, որ սա մեր տարածքն է։ Հենց այսպես մեզ պարտված չենք զգա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728