Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ «Վարչապետի հայտարարությունը՝ ռազմական հեղաշրջման մասին, առավել քան բավարար է, որ Գլխավոր դատախազությունը գոնե պրոցես սկսի»․ «Ժամանակ»

Փետրվար 27,2021 11:15

«Վարչապետը միանշանակ պնդել է, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Առերևույթ կա նման հայտարարություն։ Հետևաբար քննություն իրականացնելը պարտադիր է։ Կամ պետք է քրեական գործ հարուցել ու քննություն իրականացնել, կամ նյութեր նախապատրաստել ու հետո՝ բավարար հիմքերի պարագայում, քրեական գործ հարուցել ու պատշաճ քննություն իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր շտաբի կողմից քաղաքական հայտարարություն տարածելը սահմանադրական վերոնշյալ նորմի խախտում է: «Հայտարարությունը ակնհայտորեն քաղաքական բնույթի էր, վարչապետի հրաժարականի պահանջ էր դրվել, ինչը սահմանադրական նորմով ուղղակի արգելված է։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ որոշակի քաղաքական կուսակցությունների, անձանց հետ կապված է եղել, ապա չի բացառվում, որ պաշտոնատար այդ անձանց նկատմամբ քրեական գործ հարուցվի հեղաշրջում իրականացնելու հանցակազմով։ Սա տեսականորեն բացառել չի կարելի»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ այդ հարցերին պատասխանելու համար շատ-շատ փաստեր պետք է հաստատվեն, որպեսզի հնարավոր լինի եզրահանգումներ անել։

Փաստաբանը նկատեց, որ իրավական որևէ խնդիր չկա, որ ԳՇ զինվորականները դեռևս պաշտոնավարում են, քանի որ հայտարարության իրավական հետևանքներին գնահատական տրված չէ. «Իսկ իրավական հետևանքը պետք է լինի քրեական գործի նախապատրաստումը, որից հետո արդեն քրեական գործի հարուցումը։ Այ, երբ որ քրեական գործ հարուցվի, արդեն կլուծվի նաև այդ պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման խնդիրը։ Քննիչը կարող է որոշմամբ նրանց հեռացնել իրենց պաշտոններից և թույլ չտալ որոշակի ժամկետով պաշտոնավարել։ Չի բացառվում նաև, որ քննվի ու պարզվի, որ հանցակազմ չկա, ու քրեական գործ չհարուցվի։ Բայց վարչապետի հայտարարությունը՝ ռազմական հեղաշրջման մասին, առավել քան բավարար է, որ Գլխավոր դատախազությունը գոնե պրոցես սկսի»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728