Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի սպանության մեջ մեղավորը ադրբեջանցի է՝ Հասանով ազգանունով, որի նկատմամբ հիմա դաշնային հետախուզում է հայտարարվել». Կոնստանտին Զատուլին

Մարտ 03,2021 22:00

«Ողբերգությունը տեղի է ունեցել դիսկոտեկում՝ կենցաղային հողի վրա»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում տեսակամրջի ընթացքում հայտարարեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը` խոսելով երեկ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

Նա նշեց, որ երեկ այցելել է Կրասնոդար, տեղեկացել ողբերգության մասին: Նա վստահեցրեց՝ դա ազգամիջյան կոնֆլիկտի բնույթ չի կրում ու հայտարարեց. «Դա չի կրում արտահայտված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բնույթ՝ ազգային հիմքով:  Ցավոք, տուժածներից հայը՝ Սարուխանով ազգանվամբ մահացել է: Այսօր նրան հուղարկավորեցին: Երկրորդ տուժածը ռուս տղա է, որը հիմա հիվանդանոցում է: Նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»:

Կոնստանտին Զատուլինն ասաց, որ տեղեկություններ ունի այն մասին, որ ծեծկռտուքին մասնակցել են մի կողմից երկու ադրբեջանցի եւ ռուս, մյուս կողմից՝ հայ եւ ռուս: Նա վստահեցրեց. «Սա Լեռնային Ղարաբաղում պայքարի շարունակության ինչ-որ դրվագ չէ»:

Կոնստանտին Զատուլինը հայտարարեց ազգությամբ հայի սպանության և ռուս տղայի վիրավորման մեջ մեղավորը ադրբեջանցի է՝ Հասանով ազգանունով, որի նկատմամբ հիմա դաշնային հետախուզում է հայտարարվել:

Կոնստանտին Զատուլինը հուսով է՝ մեղավորը կպատժվի: Նա հորդորեց տարբեր ուժերի չօգտվել իրավիճակից և այս միջադեպը չներկայացնել որպես ազգամիջյան հակամարտություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031