Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը

Մարտ 05,2021 20:10

Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը Միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը:

Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը:

ԱՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031