Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի սոցիալական բազան

Մարտ 13,2021 10:00

Այս շաբաթ կառավարությունն ընդունել է որոշումներ՝ գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման, ինչպես նաեւ կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքները վերացնելու մասին:

Առաջին հայացքից թվում է, որ այդ որոշումներն այնքան էլ կապ չունեն այսօրվա իրավիճակի, այսօր քննարկվող արդիական խնդիրների հետ: Բայց այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել միայն մակերեսային մոտեցման դեպքում:

Հասկանալու համար, թե ինչու են կրթության եւ գիտության դեմ որոշումներ ընդունվում, պետք է անդրադառնալ այն հարցին, թե որն է ներկայիս իշխանության սոցիալական բազան, որ «ընտրազանգվածն» է, որ անվերապահորեն աջակցում է Փաշինյանին:

Երբեմն հանդիպում եմ տեսակետի, որը, կարծում եմ, ձեւավորվել է ռուսաստանյան որոշ շրջանակների «պասով». այս իշխանությունը հենվում է «մի խումբ սորոսականների» վրա: Եթե խոսքը մի շարք հ/կ-ների մասին է, ապա, այո, դրանք 2018 թվականից հետո աշխատում են՝ ելնելով հիմնականում իշխանության շահերից: Բայց դրանք ընդգրկում են մի քանի տասնյակ մարդու, ու նման քանակը «սոցիալական բազա» չես կարող կոչել: Այնպես որ, ամերիկացի բիզնեսմենն այստեղ որեւէ կապ չունի: Բարձրաստիճան չինովնիկները, օլիգարխները, իմքայլականները եւ նրանց հետ փոխկապակցված այլ շահագրգիռ անձինք նույնպես, մեծ հաշվով, եղանակ չեն ստեղծում:

Փաշինյանի «սոցիալական բազան» պետք է այլ տեղ փնտրել: Դրա հիմքն են հանդիսանում մարդիկ՝ ցածր կրթական ցենզով, տեղեկացվածության գրեթե զրոյական մակարդակով, իրականությունից կտրված, միֆական աշխարհում ապրող:

Երբ նրանց խոսեցնում ես (իսկ ես դա հաճախ եմ անում), նրանք չեն ասում, որ Փաշինյանն իմաստուն ղեկավար է, արդյունավետ պետական գործիչ է կամ՝ որ կառավարությունն ինչ-որ դրական քայլեր է ձեռնարկում: Գլխավոր թեման, որին անդրադառնում են այս ընտրազանգվածի ներկայացուցիչները, ոչ թե վարչապետն է կամ կառավարությունը, ոչ թե երկրի ներկայիս աղետալի վիճակն է, այլ… անցյալը: Նրանք կենտրոնացած են անցյալի վրա, եւ Երրորդ հանրապետության անցած ճանապարհը բնութագրում են մեկ նախադասությամբ՝ «30 տարի այս երկիրը թալանել են»: Իսկ Փաշինյանն, իր հերթին, ընկալվում է որպես մի առասպելական հերոս, որը միշտ պայքարել է այդ չարիքի դեմ:

Իհարկե, այդ հույզերը դատարկ տեղը չէ, որ առաջացել են՝ նախորդ երեք իշխանությունները չեն տվել այդ մարդկանց արժանապատիվ կյանքի հնարավորություն, նորմալ կրթություն եւ բարոյական կողմնորոշիչներ: Ոչ ոք իրավունք չունի այդ մարդկանց մեղադրելու՝ պարզապես արձանագրում եմ վիճակը: Եվ այս վիճակում որքան քիչ են կրթված մարդիկ, այնքան ձեռնտու է ներկայիս իշխանությանը:

Իսկ 30 տարվա պատմությունը… Ինչպես ասել է Ժան-Պոլ Սարտրը, ոչինչ չի փոխվում այնքան հաճախ, որքան անցյալը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Armen says:

    Արձանագրենք, որ ներկա աղետալի վիճակը պատերազմն էր և կրած պարտությունը, որի պատճառների պատմության ուսումնասիրությունը պետք է սկսել 1-ին պատերազմի զինադադարի կնքման օրվանից: Համարենք Ձեր նշած «ցածր կրթական ցենզով, տեղեկացվածության գրեթե զրոյական մակարդակով, իրականությունից կտրված, միֆական աշխարհում ապրող» մարդիկ չաջակցեին Փաշինյանին, հետևանքը պարզ է՝ իշխանությունը սկուտեղի վրա մատուցվելու էր այսպես կոչված ՀՓՇ-ին( միայն ծույլը չգիտի որ այս խմբի ռեժիսուրան ընդամենը երկու անձի հեղինակությամբ է իրականացվում՝ Ռոբ և Սերժ): Վերը նշված անգրագետ մարդիկ այդ կերպ փրկվել չեն ուզում, որը իմ համոզմամբ տրամաբանության հստակ շրջանակներում է: Իսկ, որ այլ ընտրության լայն հնարավորություն չկա, դրանում մեղավոր են կրթված, բարձր ինտելեկտով, քաղաքականությունից հասկացող և նրանով զբաղվող մարդիկ:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “Վերը նշված անգրագետ մարդիկ այդ կերպ (Ռոբ_Սերժ) փրկվել չեն ուզում, որը իմ համոզմամբ տրամաբանության հստակ շրջանակներում է:”

      Շնորհավորում եմ ձեզ: Պարզապես հիանում եմ ժեխի կուռ տրամաբանության հստակ շրջանակներով: Ռասսելն ու Տարսկին ու՞մ դռան շունն են, եթե կա նիկոլի եւ իր «կիրթ ու կառուցողական» ղարդաշի տրամաբանությունը: Իհարկե՝ անգրագետ եւ անուղեղ մարդիկ փրկվել չեն ուզում: Նրանք տենչում են լոկ առեւտուր անել իրենց դահիճների հետ՝ համբուրելով թուրքի յաթաղանը: Նրանք այն աստիճան են լեւոնանիկոլացվել ու պողոսացվել, որ կարող են միայն մերժել «նախկիններին» (իրականում՝ Հայաստանը) ու պաշտել նիկոլին (իրականում՝ էրդողանին ու ալիեւին)…

  2. Վ.Ք says:

    Ժամանկին գրել է մի Աֆղան ժուրնալիստ Ահմադինեժադի մասին.
    Շատ հեռու չի գնում, բոլոր պոպուլիստների ոճն է նկարագրում.

    «Ահմադինեժադի ֆենոմեն»

    Ահմադինեժադը տարօրինակ ու ծանոթ երեւույթ է: Շատերի աչքում նրա պահվածքը հիշեցնում է երիտասարդ Բասիջիի ատրճանակով բռնի ու վիրավորական վերաբերմունքը պատվավոր քաղաքացիների կատմամբ, որոնք այնքան նվաստացած են, որ այլևս չեն հասկանում աշխարհը: Նրանց սոցիալական կարգավիճակը, մշակութային արժանապատվությունը, բնավորությունը և ճաշակը ոտնահարվում են, գաղտնիությունը ոտնահարվում է, և քարոզչամեքենան անընդհատ գոռում է, որ իրենք պետք է շնորհակալ լինեն, որ իրենց երկրում «երրորդ հազարամյակի այս հրաշքը» տեղի է ունեցել:
    Ահմադինեժադը մոբիլիզացնում է լուսանցքները ՝ ուժի կենտրոնն ուժեղացնելու համար, աղքատներին վազելով իր մեքենայի ետևից ու վազելով, իսկ մյուս անցորդներին հրելով, աղմուկ ու փոշի ստեղծելով: Մահմուդ Ահմադինեժադը այն սուլթանների հետնորդն է, ովքեր անընդհատ ջիհադ են վարում: Նա դատարկում է կենտրոնական գանձարանը ՝ սահմանները նորից գրավելու համար, ոչ թե դրանք կարգավորելու, այլ նվիրվածության օղակի մեջ բերելու համար…:

    Ահմադինեժադը արատավորության և միամտության համադրություն է: Նա ունի մեր ամենավատ մշակութային հատկությունների հավաքածուն, ինչը նրան շատ հարազատ է դարձնում.
    Նա ստում է և շատ անկեղծ: Նա չափազանցնում է, նա խելացի է և կարծում է, որ որտեղ էլ բերես պակաս, կարող ես ներդնել և փոխհատուցել քո խելքը: Բոլորիս մեջ կա մի քիչ Ահմադինեժադ, և սա հենց այն մասն է, երբ զայրացած խոսում ենք մեր հետամնացության մասին, մենք ատելություն ենք հայտնում դրա համար: Բայց նույնիսկ երբ մենք պարծենում ենք և ինքնասիրահարված ենք, դա նորից արտահայտվում է մեր գոյության Ահմադինեժադի ասպեկտով: Ահմադինեժադը նվաստացած անձնավորություն է, ով իրեն նվաստացնում է: Նա լի է ատելությամբ, բայց ունի արժանապատվություն: Երբ նայում է իր ատելության թեմային, մտածում է, որ իրեն ուղարկել են սխալից փրկելու համար:

    Ահմադինեժադը ավանդական ներկայացուցիչ է, որը վերափոխվել է արդիականության: Նա մեր ժամանակակից հետամնացության և մեր հետամնաց արդիականության մարմնավորումն է: Նա հայտարարում է մշակույթի սնանկության մասին, Ահմադինեժադը ցույց է տալիս մեր անլրջությունը:…

    Ահմադինեժադի և ընդդիմության մի խումբ առաջնորդների միջև մեծ տարբերություն չկա: Ահմադինեժադիզմի մի տեսակ կա նաև իրանցի մտավորականության մեջ:

    Որտեղ նա անհեթեթություն է ասում, և մինչ նա անլուրջ է, նա շատ լուրջ է դառնում:

    Ահմադինեժադը երկար ժամանակ ներթափանցել է իրանական ծայրահեղ ձախերի, մինուս կրոնի կամ այլ դիսկուրս և ծիսակատարություն ունեցող դավանանքի գոյություն: Լոս Անջելեսի սպաները բոլորն էլ ունեն իրենց մեջ Ահմադինեժադ: Ահմադինեժադն արտացոլում է Իրանի Իսլամական Հանրապետության «ժողովրդական» կողմը, մի տեսանկյունից, որը քննադատողների մեծ մասը չի տեսնում, քանի որ նրանք դեռ չեն անցել կառավարությանը քննադատելուց հասարակության քննադատությանը և անտեսել կառավարության և հասարակության դավադրությունները: Հիմա ամեն ինչ բացատրվում է կեղծիքներով ու հեղաշրջմամբ: Տեղի է ունեցել խարդախություն, որի չափերը մենք չգիտենք: Որպեսզի անտեսեն կրոնական ֆաշիստական պոպուլիզմի ուժը, անհրաժեշտ է բոլոր վերլուծությունները չհիմնել խարդախությունների և հեղաշրջումների վրա: Նույնիսկ եթե Ահմադինեժադի քվեարկությունը մեկ միլիոն լինի, մենք պետք է լուրջ ընդունենք կրոնական ֆաշիզմի սոցիալական արմատները:

    Մի երկրում, որտեղ մեծացել էր փոքր մարդկանց ստվերը. Այդ երկրի արեւը մայր է մտնում:

  3. Լավատես says:

    Տեսակի գոյության կռիվ է գնում: Օրինակ, գյուղացին գալիս է քաղաք ու դառնում ոչ թե հանճար կամ անհրաժեշտ մասնագետ, այլ քաղաքի սովորական ներկայացուցիչ, դրանով ինքը իր մաքուր գյուղացու տեսակից վեր է ածվում քաղաքում խառնուրդ տեսակի՝ ջրելով քաղաքի մաքուր տեսակը: Կամ, մեր սահմանամերձ թշնամի՝ իբր քոչվոր, բայց իրականում խառնուրդ ժողովուրդը, որն իր քոչվոր տեսակին շուտվանից դավաճանել է եւ խառնուրդի վերածվել: Խառնուրդները մաքուրի հետ կռիվ են տալիս: Երբ աֆրիկացիները Եվրոպա են լցվում, դրանով մի կողմից վերացնում են իրենց աֆրիկյան տեսակը ու ջրում են եվրոպացիների մաքուր տեսակը: Ինչի՞ համար են խառնուրդներ ստեղծում, շատ պարզ՝ հեշտ կառավարվող ու շատ էժան, բայց արդյունավետ ուժ է մաքուրների դեմ, այսօր ամբողջ աշխարհը ղեկավարվում է խառնուրդների միջոցով՝ նույն օլիգարխները հիմնականում գյուղացիներ են, որոնք մեծ քաղաքներում են ապրում եւ ոչ թե իրենց գյուղում, այսինքն հեշտ ու էժան օգտագործվող խառնուրդ են մաքուր գյուղացիների ու մաքուր քաղաքացիների դեմ, հիշենք քաղաքացիական կռիվներն էլ են սարքում մաքուրների ու խառնուրդների միջեւ:
    Հետեւություն. մեզ պատրաստում են քաղաքացիական պատերազմի, որ մեր թշնամիներից ՝խաղարար՝ ուժեր մտցնեն մեր տարածքներ ու վերացնեն հայ պետականությունը: Սա միայն հայերին չի վերաբերում, բոլոր ազգերի պետականությունը փորձելու են ոչնչացնել եւ կմնան միայն իսկական անխառնուրդ մաքուր ազգերը, որոնք քաղաքացիական պատերազմ իրենց ներսում թույլ չեն տա:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “…եւ կմնան միայն իսկական անխառնուրդ մաքուր ազգերը…”

      Իսկ այս ռասիստական ցնդաբանությունը ընդհանրապես ի՞նչ կապ ունի խմբագրականի թեմայի հետ: Նիկոլչիբեյի սոցիալական բազայի մասին բան խոսելու փոխարեն ինչ որ մի անկապ բառակույտ՝ «մաքուրներ» ու «խառնուրդներ», գյուղացիներ ու քոչվորներ, աֆրիկացիներ ու պապուասներ… 🙂

  4. Հ.Շ. says:

    «մարդիկ այդ կերպ փրկվել չեն ուզում»… իսկապէս շատ հետաքրքրական հաստատում մըն է…

    թերեւս շնորհիւ այդ ինքնատիպ տրամաբանութեան, կը կարողանաք հասկնալ նաեւ հակա-յեղափոխականների կեցուածքը… ոմանք ալ, ուրեմն, այդ կերպ չէին ուզում փրկուել…

    մինչդեռ կայ հակառակ իմաստով ասացուածք մը՝ գետին մէջ խեղդուողը, փրկուելու յոյսով, քովէն լողացող օձին իսկ կը փաթթուի

    ամէն դէպքում, «ՀՓՇ» անունը շատ էլ իմաստ չունի. քանզի այժմ փրկուելու հարց չմնաց… փրկելիք բան չմնաց… եւ ասիկա ըսելու ձեւ չէ… պիտի փրկեն՝ ի՞նչ. Արցա՞խը… պիտի փրկեն ո՞ւմ. հազարաւոր նահատակնե՞րը.

    իսկ երկիրը այդ վիճակէն դուրս ոեւէ մէկը չի կրնար հանել. վստահաբար ոչ՝ յաջորդ իշխանութիւնը.

    խեղդուողը արդէն ջուրին յատակն է. տիղմին մէջ խրած, թաղուած

  5. Ruben says:

    Փաշինյանի (Սերժի Նիկոլ) սոցիալական բազան օխլոսն է:

  6. Հ.Շ. says:

    Հրադադարէն ի վեր, բազմաթիւ ու բազմատեսակ նիւթեր կան ամէն կողմ, որոնց կապակցութեամբ կարելի է շա՜տ բաներ ասել, դիտարկումներ կատարել, բացատրութիւններ առաջարկել, որոնք՝ ի նպաստ Փաշինյանին են:
     
    Սակայն մինչեւ այն ատեն որ նա մնում է իր խլխլած աթոռին վրայ, կայ մարդ, որ չի ուզում այդպէս, զինք «պաշտպանել»… Ոչ, այս աստիճանի Աղէտէ մը ետք: Արժանի չէ: Պէտք է որ պատժուի:
     
    Ուրեմն, դուն քեզ զսպում ես, տեւական ինքնա-գրաքննութիւն ես կատարում, լեզուդ խածնում ես եւ գրիչդ կոտրում, որպէսզի մեղսակից չդառնաս՝ իշխանական մակարդակի փաշինյանիզմին:
     
    Երբ որ տեղի ունենայ իշխանափոխութիւն, հնարաւոր կը դառնայ այդ բոլորը հրապարակել: Որպէսզի այդ կերպով ալ անհետանայ փաշինյանիզմը… Քանզի դրա հիմնական յատկանիշներէն մէկը՝ անուղղամտութիւնն է (mala fides) : Եւ, ինչպէս որ կ’ըսէ Մարկոս Ավրելիոսը՝ «լաւագոյն վրէժը, քո հակառակորդին նման չլինելն է» :
     
    (Լաւ… եալլա… այստեղ օրինակ մը պիտի տամ, նիւթի մը վերաբերեալ որ այս շաբաթ այժմէական պիտի հանդիսանայ, հոգաբարձուներու ժողով-մողով… Հայաստան Համահայկական Հիմնադրամի այդ խորհրդաւոր 100 միլիոն տոլարի խնդիրը…
     
    Լաւ, եկէք, հետեւեալ տեսութիւնը նկատի առնենք՝ ենթադրենք որ այդ գումարը, այո, անցաւ կառավարութեան խողովակէն, սակայն այդտեղէն, գործածուեցաւ՝ պատերազմի ընթացքին ռազմական գնումներու համար…
     
    անկարելի՛ է այդ տեղեկութիւնը հանրային դարձնել… այլազան տեսանկիւններէ ու պատճառներով, ներառեալ Օրէնքները իւրաքանչիւր երկրի ուր արձանագրուած է եւ գործում է այդ Հիմնադրամը… չի կարելի այդպիսի տուեալ բացայայտել…
     
    ի դէպ, ասիկա կ’ըսեմ, մտածելով նաեւ խորապէս վիրաւորուած նուիրատուներուն… տրամաբանական բացատրութեամբ մը մեղմացնելու համար իրենց ահաւոր ցաւը, որ՝ ամբողջ սրտով ու հոգիով օգնութիւն ղրկեցին պատերազմին համար, եւ ցարդ, յայտնի չէ թէ այդ դրամը ճիշդ ուր գնաց… մինչ յայտնի է որ, գոնէ առաջին հերթին, ծուռ տեղ գնաց… բայց անհնար է յայտնելը, թէ անկէ ետք, ուր հասաւ, ինչի ծառայեց…
     
    մինչդեռ նոյն նիւթով, ահա, շատ աւելի էական խնդիր մը, որու մասին բաւարար խօսող չկայ՝ https://haytougchamlian.blog/փակեցէ՛ք-հըհը-հիմնադրամը/
     
    Ու այսպիսի տակաւին շա՜տ նիւթեր պիտի արծարծուին… բայց միայն իշխանափոխութենէն ետք… Այս ալ չեն հասկանում, Փաշինյանն ու իր խմբակը…)
     
     

  7. Aha says:

    Don’ waste your time HSh, there have been countless lucid and wake-up-call articles written in the past 3 years to awaken the population but to no avail. This is the choice of the Armenian people – not that of Shah Abbas, Sultan Abdul Hamid, the Tsar, the secretary general of the USSR, Leng Timur, etc – Armenians wanted this, including the highly educated inside and outside of Armenia. So be it.

    I was reading Sapiens recently (the acclaimed best-seller) and it mentioned that most nations disappear within empires and with time, the exception being Jews, Armenians, Georgians. That’s probably what we should aim for, the preservation of a semblance of Armenian identity. Statehood is beyond our league and unrealistic, at best self-governance under supervision/rule of a stronger power, think the USSR … and maybe soon, Turkey. The last 3 years hammered in this point in me about our future and our past.

    • Հ.Շ. says:

      You are totally right, of course, Aha. I don’t have any illusions, not anymore. I am just continuing to do whatever I can, just for my own conscience. (“Assistance to a person in danger” is even a legal obligation (also called “duty to rescue”)… You have to fulfill it, whether it works or not… it’s a “obligation of means”, not an “obligation of result”.)

      But it is true that you cannot save someone who does not want to be saved. And even God cannot help someone who does not help themselves (“Aide-toi, et le Ciel t’aidera”).

  8. Mher says:

    Հայ ժողովուրդը ցանկանում էր փրկվել, բայց նրանց խաբեցին Փաշինյանը և նրա ռեժիմը: Վաղ թե ուշ նրանք դա գիտակցում են, և նրանք ուշքի կգան, բայց, ցավոք, արդեն ուշ կլինի:

  9. Armen says:

    Մեկնաբանությունների տրամաբանությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր գիտակցությունը դեռևս գտնվում է ներկա և նախկին(ՀՓՇ) իշխանությունների ստեղծած ճահճում: Ազգային, արժանապատիվ, ամուր պետականություն ունենալու անհրաժեշտ պայմանը սրանցից ձերբազատվելն է՜…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031