Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ». Հայկ Չոբանյան

Մարտ 14,2021 23:43

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նրանք հետմահու պարգևատրվել են:

Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին` նշելով, որ հայրենիքին կյանքը նվիրած տղաների սխրանքն անգնահատելի է:

«Մեր երախտիքը, մեր խորին խոնարհումը մեր զավակներին, իրենց ընտանիքի անդամներին: Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ: Այսօր ես պատիվ ունեմ ուղղակի շատ փոքր վերաբերմունքով և պետական շնորհով անդրադառնալու մեր տղաներին և փոխանցելու ձեզ իրենց պարգևները:

Իմ խոնարհումը և երախտիքը բոլոր մեր զոհերին, իրենց գործը հավերժ է»:

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031