Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ

Մարտ 21,2021 19:09

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ:

Մաղավուզում երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, ծանոթացել մշակույթի տան վերականգնման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական քաղաքականության շրջանակներում ընթացիկ տարում մայրուղուց գյուղ տանող ճանապարհը կասֆալտապատվի, նախագծային աշխատանքներ կիրականացվեն համայնքի խմելու ջրի ու էլեկտրամատակարարման ներքին ցանցերը փոխելու և մանկապարտեզի շենք կառուցելու ուղղությամբ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է նաև գյուղի ազատ բնակֆոնդի վերականգնման ընթացքով և հանձնարարել նոր շինարարական բրիգադներ ներգրավել այդ աշխատանքներում:

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը Վարնկաթաղում էր: Այն ևս վերջին պատերազմի ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության: Նախագահը ծանոթացել է վնասների վերականգնման աշխատանքներին, խոսել գյուղում կառուցվելիք դպրոցական նոր շենքի և զարգացման մի շարք ծրագրերի մասին:

Շրջանի Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներում ևս օրակարգում նույն հարցերն էին: Արայիկ Հարությունյանի հորդորն էր նոր թափ հաղորդել գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին: Հատկապես այգեգործությունն ու անասնապահությունն այդ համայնքների բնակչության առաջիկա տարիների զբաղվածության հիմնական ուղղություններն են լինելու: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Կառավարությունը միջոցներ չի խնայելու ենթաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031