Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում ակնկալում ենք Sputnik V պատվաստանյութի ներմուծում»․ Անահիտ Ավանեսյան

Մարտ 24,2021 18:26 Share

«Աշխարհում պատվաստանյութի ձեռքբերման մրցավազք է, եւ ՀՀ-ն էլ լծված է պատվաստանյութի ձեռքբերումն ապահովելուն։ Այս պահին կառավարությունը հատկացրել է բավարար ֆինանսական միջոցներ, եւ նախնական պայմանավորվածություն ունենք, որի շրջանակում կունենանք պատվաստանյութ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր պատասխանելով հարցին, թե երբ են քաղաքացիները պատվաստվելու կորոնավիրուսի դեմ՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով․ «ՌԴ-ի հետ երկկողմանի պայմանավորվածություն ունենք եւ առաջիկայում ակնկալում ենք Sputnik V պատվաստանյութի ներմուծում, որից հետո ողջ թափով պատվաստումը կիրականացնենք։ Այս պահին պատվաստվում են միայն բուժաշխատողները եւ ռիսկային խմբի քաղաքացիները»։

Նախարարը նաեւ հայտնեց, որ մինչեւ այսօր մոտ 300 կրկնավարակի դեպքեր են գրանցվել, որոնք դեռ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել