Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից բացակայելը պատճառաբանեց զբաղվածությամբ

Ապրիլ 01,2021 22:30

Aravot.am-ը Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ներկա չէր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ կարեւոր հարցեր պետք է լսվեին՝ ներառյալ ԵՊ հաշվետվության հաստատումը:

«Աշխատանքային զբաղվածության պատճառով չեմ կարողացել ներկա գտնվել»,-ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ապրիլի 1-ի նիստը չի կայացել քվեակազմի բացակայության պատճառով, քանի որ 32 անդամներից ներկա էին 14-ը:

ՀՀ Կառավարության եւ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված անդամները չէին ներկայացել, եւ նրանց թվում էին՝ ԿԳՄՍ նախարարի երկու տեղակալները, Գիտության կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարի խորհրդականը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը, «Հայաստանի» հիմնադրամի նախագահը եւ այլք:

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի խոսքերով, Իշխանությունները փորձում են կազմաքանդել բուհական համակարգը, վերջնականապես քանդել ԵՊՀ-ն, իսկ համալսարանի ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի բաժնի ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանը կատարվածը որակել էր որպես աննախադեպ արհամարհական վերաբերմունք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930