Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների շարքերում էին նաև Կիոկոուշին կարատեի ֆեդերացիայի լավագույն մարզիկներից, որոնք Եվրոպայի ու Կովկասի չեմպիոններ էին. «Հայաստանի Գավաթ» առաջնությունը՝ ի հիշատակ պատերազմում անմահացածների

Ապրիլ 05,2021 18:16

Ապրիլի 3-ին Հայաստանի Կիոկոուշին կարատեի ֆեդերացիան «Միկա» մարզադահլիճում անցկացրեց «Հայաստանի Գավաթ» առաջնությունը՝ ի հիշատակ պատերազմում վերջերս անմահացած հայորդիների։

Նրանց շարքերում էին նաև ֆեդերացիայի լավագույն մարզիկներից, ովքեր Եվրոպայի ու Կովկասի չեմպիոններ էին։

Ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը հանդիսավոր բացման արարողության ժամանակ ֆեդերացիայի նահատակված մարզիկներ Արթուր Սուքիասյանի և Ազատ Ալոյանի՝ մինչ պատերազմը վաստակած սև գոտիներն ու դրանց հավաստագրերը հանձնեց իրենց ծնողներին, ովքեր, վստահաբար, մասունքի պես կպահեն դրանք, քանի որ նրանց որդիների 10 տարիների ընթացքում թափած քրտինքն է ամփոփված այդ սև գոտու մեջ։

Երախտիքի խոսքեր հնչեցվեցին նաև պատերազմում վիրավորում ստացած ֆեդերացիայի մարզիկներ Նարեկ Մեսրոպյանի և Դավիթ Կարապետյանի հասցեին։

Հայաստանի Կիոկոուշին կարատեի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930