Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում․ Աշոտ Թոփուզյան

Ապրիլ 11,2021 22:03

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Թոփուզյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ծանրամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասին

«Ինքը Սիմոնն է՝ մի շարք ռեկորդների հեղինակ, բազմաթիվ անգամներ ամենաբարձր նվաճումների հասած, Հայաստանը բարձր մակարդակով ԱՄԵՆ անգամ ներկայացրած։

Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարների դուրս բերումը, արագ խումբ կազմվեց, ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը, ու եթե ինքը չլիներ… էնտեղ գտնվողները գիտեն ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք…

Ինքը ՀԱՅ է, ով նվիրված է իր Ազգին… իսկ դո՞ւք։
Ինքը մարզիկ է, ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել… իսկ դո՞ւք։

Ինքը էն տեսակն է, որ մեզ վաղը Օլիմպիական ոսկի է բերելու… իսկ դո՞ւք։
Իսկ դուք… այդպես էլ կմնաք պատերի տակ խոսացող ու սոցցանցերի հարթակներում գրառում անողներ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930