Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանին

Ապրիլ 14,2021 21:21

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով իր քննարկումները Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում, տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի շարք գերատեսչությունների նախարարների տեղակալները:

Փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում, և զրուցակցին ներկայացրել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը: Մհեր Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է ՀԲ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորումը, ինչպես նաև ՀԲ-ի հետ առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները՝ միտված հոգալու համավարակի արդյունքում առաջացած հրատապ կարիքները:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական ձևաչափերով:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ կարևորելով դրանք ժողովրդավարական արժեքների ամրապնդման և ներքաղաքական իրավիճակի կայունացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը: Աննա Բյերդեն տեղեկացրել է փոխվարչապետին նաև պատվաստանյութերի ձեռքբերման հարցում ՀԲ աջակցության հնարավորության մասին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930