Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները

Ապրիլ 23,2021 17:49

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով:

Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա հավաքագրված բազաների և պայմանագրերի ուսումնասիրություն:

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է ավելի քան 26555 պայմանագիր և համաձայնագիր՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930