Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի. խորհրդի եւս մի անդամ է հրաժարական տվել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 24,2021 09:40

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Չուբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը  զրույցում հաստատեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը՝ նշելով, որ դիմումի պատճառը առողջական խնդիրն է:

Ստացվում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՞, քանի որ նախորդիվ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ էին ներկայացրել խորհրդի անդամներից եւս 15-ը: Մալխասյանը միայն ասաց, որ այլեւս խորհրդի անունից որեւէ բան մեկնաբանել չի կարող:

ԵՊՀ կանոնադրության 40-րդ կետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի: Չուբարյանի հեռանալով՝ ստացվում է, որ մնում է միայն 16 հոգի: Ինչը նշանակում է, որ նրանք այլեւս չեն կարող անցկացնել իրավազոր նիստեր, եւ, փաստորեն, պետք է ձեւավորվի նոր խորհուրդ՝ նոր կազմով:

Հիմնադրամների մասին օրենքի 23-րդ հոդված 7-րդ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930