Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստանալու ենք աշխարհի ամենամեծ դրոշը. հայաստանյան պառակտված իրավիճակում մենք միասնության կոչ ենք անում». Արա Շահինյան

Մայիս 08,2021 21:08

«Մեր նպատակն է՝ միասնության խորհրդանիշ ստանալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միասնության դրոշ» նախաձեռնության ղեկավար, հիմնադիր Արա Շահինյանը: Մայիսի 8-ին Աբովյան քաղաքում «Միասնության դրոշ» նախաձեռնությունը կազմակերպեց Սամվել Թադևոսյանի՝ արցախյան թեմայով «Միացում» ֆիլմի դիտում:

Ֆիլմի դիտումից հետո հայտարարվեց համահայկական նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

Միջոցառմանը մասնակցեցին դպրոցականներ, ելույթ ունեցավ ազգային երգերի կատարող Գրիգոր Համբարյանը:

Խոսելով նախաձեռնության մասին՝ Արա Շահինյանն ասաց. «Նախաձեռնությունը ձևավորվել է մոտ երկու ամիս առաջ: Ի սկզբանե նպատակն էր մեր դիրքերին ու մեր շրջապատում դրոշի տարածումը: Հիմա այն վերածվել է համահայկական գաղափարական միջոցառման»:

Նախաձեռնության շրջանակներում մայիսի 24-ին Հանրապետության հրապարակից եռագույնի նյութերը կտեղափոխվեն մարզային կենտրոններ, այնտեղ կձևավորվեն դրոշներ: Մայիսի 26-ին միաժամանակ քայլերթ կկազմակերպվի, և մարզկենտրոններում  ստեղծված դրոշները կտեղափոխվեն Վանաձոր, Երևան ու Սարդարապատ: Այնտեղից մայիսի 27-ի երեկոյան բոլոր այդ դրոշները քայլերթով տեղաշարժվելու են դեպի Բաշ-Ապարան: Հենց այստեղ էլ բոլոր այդ դրոշները կարվելու են իրար: Արա Շահինյանն ասաց՝ նպատակն է ստանալ աշխարհի ամենամեծ դրոշը:

Արա Շահինյանը շեշտեց՝ իրենց նախաձեռնությունը որևէ կուսակցական և քաղաքական պատկանելություն չունի, ոչ էլ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներին է մասնակցելու: Ու նշեց. «Հայաստանյան պառակտված իրավիճակում մենք միասնության կոչ ենք անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31