Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ եք լսել, որ կան զոհեր և վիրավորներ… ո՞վ է զոհերի և վիրավորների անուն տվել». վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև

Մայիս 14,2021 22:44

«Տիկի′ն Զոհրաբյան, Զանգեզուրը ՀՀ իշխանությունները չեն հանձնել և չեն հանձնելու, Արցախում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմ, որտեղ ՀՀ-ն ԱՀ-ն այդ պատերազմը պարտվել են: Հետպատերազմյան իրողությունը լրիվ այլ բան է»,-Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում արձագանքելով ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին,  հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Այն հարցին՝ թե ո՞ւր է ՊՆ նախարարը, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Հայտնի ֆիլմ կար՝ երբ թագավորը հարցնում է՝ ո՞ւր է կամանդույուշչին, պատասխանում են՝ կամանդույուշչի կամանդույետ: ՊՆ նախարարը հիմա զբաղված է այն հարցերով, որի համար ինքն այսօր պարտավոր է մշտապես զբաղվել»:

Այնուհետև դիմելով Նաիրա Զոհրաբյանին ասաց. «Ես չէի մտածում, որ Դուք այս երկու օրվա ընթացքում հայտնի լրատվական կառույցներում զետեղված ստերն այստեղ կհնչեցնեք: Որտե՞ղ եք տեսել հիսուն զրահամեքենա Սև լճի շրջանում, ինչո՞ւ եք սուտ ասում: Որտե՞ղ եք լսել, որ կան զոհեր և վիրավորներ»: Նաիրա Զոհրաբյանը տեղից գոչեց՝ ո՞վ է զոհերի և վիրավորների անուն տվել: Անդրանիկ Քոչարյանը հորդորեց խոսել քննարկման թեմայի շրջանակում:

Նա հավաստիացրեց՝ խնդիրների լուծումը գտնվում է Զանգեզուրում, քանի որ այն բզկտում են, դարձրել են քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ. «Զանգեզուրի գործադիր իշխանության ղեկավարները դարձել են ճանապարհ փակող,  Զանգեզուրը կտրում են ՀՀ-ից: Այդ տպավորությունը չեք ստանու՞մ: Կարող էր հակառակորդն էլ ուզեր մի բան էլ ինքը կտրեր»:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ օր առաջ պետք է մտածել Զանգեզուրում արտակարգ կառավարման մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31