Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում չեմ հանձնվում. Սամվել Ֆարմանյան

Մայիս 14,2021 23:20

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում ՉԵՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ:

Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը: Ու՞մ են պետք հետոյի հուշերը,  գրքերն ու զրույցները, թե ինչու այսպես եղավ ու ովքեր էին մեղավոր: Մեր աչքի առա՞ջ: Մեր լռության ներքո՞: Հայաստանն այդքան սիրելով ու նրա փրկության համար գոնե մեկ անգամ վերջին կռիվը չտվա՞ծ:

Ի՜նչ աշխարհ, ի՜նչ շահեր, ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ հյուսիս ու արևմուտք, ի՜նչ հին ու նոր: Սա ուրիշ հարց է: Ուրիշ պահ է: Հայաստանի լինել-չլինելու հարցն է: Դառնանք Հայաստանի լուռ ու անզոր գերեզմանափորը եւ հետո շալվար հագած ման գանք ու գնանք մեր կանանց ծոցը մտնե՞նք: Ու ի՞նչ ասենք:

Հարգում եմ բոլորիդ: Շատ բան հասկանում եմ: Որոշ բաներ չեմ էլ ուզում հասկանալ: ԿԱՄ-ԿԱՄ: Եթե Նիկոլը որոշել է, որ պետք է լինի ինքը, ու չլինի Հայաստանը, մենք պիտի կոնկրետ ասենք՝ կամ Հայաստանն ու մենք, կամ ոչ մեկս:

ՎԵՐՋ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31