Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից

Մայիս 20,2021 23:25

Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Փոխխոսնակը կիսվել է կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրությունների նախաշեմին պետության ներկայիս ներքաղաքական զարգացումների մասին իր գնահատականներով։

Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի վերադարձման,  ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված բարեկամական պարտականությունների շրջանակներում ՌԴ կողմից ձեռնարկվող ջանքերի կարևորությունը։ Ընդգծվել է սահմանային միջադեպը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով արագ կարգավորելու երկկողմ հետաքրքրվածությունը։

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության պայմանների ձևավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Դրան են միտված 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ․-ի հունվարի 11-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրագործման համար ստեղծված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31