Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալիա Ռոտենբերգը Դեմոկրատական կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդն է. РБК

Մայիս 25,2021 16:36

Գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդն է:

«Տիգրան Արզաքանցյանն ու Նատալիա Ռոտենբերգը պատրաստվում են մասնակցել ընտրություններին»,- ասվում է Ռոտենբերգի ֆեյսբուքյան էջում հրապարակման մեջ: Թե ինչպես է Ռոտենբերգը պատրաստվում մասնակցել՝ չի հստակեցվում:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ռոտենբերգը  Դեմոկրատական կուսակցության «ոչ ֆորմալ առաջնորդն է և ոգեշնչողը»:

Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն RBK-ին ասել է, որ ինքը՝ Ռոտենբերգը, չի մասնակցելու ընտրություններին: «Նա որևէ ձևով չի մասնակցի ընտրություններին: Նատալիա Ռոտենբերգը պարզապես օգնում է ամուսնուն՝ Տիգրան Արզաքանցյանին, որը համագործակցում է մեր կուսակցության հետ: Մենք ստորագրել ենք համապատասխան համաձայնագիր նրա բարեգործական հիմնադրամի հետ, որոշել ենք, որ միասին կիրականացնենք մեր նախընտրական ծրագիրը,իսկ հետո, երբ հայտնվենք խորհրդարանում, կլինենք մեկ թիմում»,- ասել է Սարգսյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31