Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինա Դարբինյան. «Երբ սուտը անհեթեթ է, անհավանական, պատրաստ չես դրան համարժեք պատասխանել, որովհետեւ նորմալ ուղեղի ապահովիչները վառվում են»

Հունիս 08,2021 19:44

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի եւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արմինա Դարբինյանը կիսվել է երկրում ստեղծված իրավիճակի եւ քարոզարշավի ընթացքի մասին տպավորություններով:

«Բնության մեջ կատարյալ ոչինչ չկա: Մարդ արարածն էլ բացառություն չէ: Երբ խոսքը սովորական մարդկանց մասին է, կարող ես նրա հետ խոսել, չխոսել, ջնջել քո կյանքից: Այսինքն, ընտրությունը քոնն է: Երբ խոսքը երկրի ղեկավարի մասին է, դու դառնում ես գերի: Եթե կան երկրներ, որտեղ ղեկավարը բռնապետ է, բայց խելացի, թուլամորթ է, բայց լավ կառավարիչ, կրթված է, բայց անհայրենասեր, համենայն դեպս, ինչ-որ ընտրություն կա եւ կա հնարավորություն համագործակցելու, աշխատելու: Մեր բախտը այստեղ էլ չի բերել, որովհետեւ մեր երկրի, այսպես կոչված, ղեկավարը կենդանի մարմնավորումն է բոլոր բացասական մարդկային հատկանիշների, եւ մենք կրակն ենք ընկել այդ մարդու ձեռքը:

Բայց ո՞րն է նրա հաջողության գրավականը, ինչպե՞ս կարող է լինել, որ մինչ օրս կա մի զանգված, որը շարունակում է նրան սատարել: Ինչ-որ բացատրություն դրան գտել եմ: Նա հիմնվում է ամենացածր մարդկային բնազդների՝ նախանձ, ագահություն,  անհայրենասիրություն, կրող զանգվածի վրա:

Ինչո՞ւ ընդդիմությունը պահանջվածի չափ համարձակ, վճռական չեղավ: Դրան էլ բացատրություն ունեմ: Երբ սուտը անհեթեթ է, անհավանական է, դու պատրաստ չես դրան համարժեք պատասխանելու, որովհետեւ նորմալ ուղեղի ապահովիչները, այսպես ասած, վառվում են: Մենք այդ տիրույթում ուղղակի անզոր ենք: Այ, այստեղ է Նիկոլը հաղթում: Բայց ասեմ նաեւ, որ այս քարոզարշավի սկզբից որդեգրած նրա ագրեսիվությունը գալիս է վախից, հոգեվարքի վախից: Մենք տեղեկություններ ունենք, որ պետական հիմնարկների միջին օղակների եւ շարքային աշխատողները թաքուն փորձում են համագործակցել ընդդիմության հետ»,- ասում է Արմինա Դարբինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930