Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում Քոչարյանի կողմից մարդ ուղարկել, դա մեր գործելաոճը չէ»․Կարապետ Պողոսյան

Հունիս 08,2021 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, «Հանրապետություն» կուսակցության Շիրակի մարզային շտաբի պատասխանատու Արթուր Սարուխանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ երեկ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ժամեր անց միջադեպ է տեղի ունեցել Գյումրու  կենտրոնում։  Իրենք սկսել էին  տաղավար տեղադրել  թատրոնի դիմաց, երբ հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղարկված տարեց մի կին, որը  գոռգոռացել էր, պահանջել հավաքվել ու հեռանալ։ Կինը, ըստ Արթուր Սարուխանյանի, ակնհայտ սադրանք ու բախում է հրահրել, թաղի մարդիկ կոնֆլիկտի մեջ են մտել նրա հետ, սակայն միջամտել են ոստիկանները։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի համակարգող, «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուներից  Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Բացառվում է, որ մեր գրասենյակի  որևէ աշխատակից կամ ակտիվից որևէ մեկը նման սադրանք հրահրի։ Միանշանակ, դա մեր գործելաոճը չէ, չեմ բացառում, որ որևէ քաղաքացի, որն ունի որևէ դիրքորոշում որոշել է նման գործողություններ կատարել։ Քաղաքացիների համար մենք չենք կարող որևէ պատասխանատվություն կրել ու չենք կարող քաղաքացիներին ինչ-որ ձևով զսպել։

Օգտվելով առիթից՝ ես կոչ եմ մեր բոլոր համաքաղաքացիներին, մեր համակիրներին որևէ դեպքում չտրվեն սադրանքների ու հնարավորինս զուսպ քայլեն դեպի ընտրություններ։

Սա հերթական ապատեղեկատվությունն է, չեմ ուզում այլ  բառերով որակել։ Արթուր Սարուխանյանը, երևի թե, տեղեկացված չի եղել, գուցե և օգտվելով առիթից՝ փորձել է փիառել իրենց կուսակցությունը։ Միանշանակ բացառվում է մեր կողմից նման ուղղորդումը, առվել ևս «Հանրապետություն» կուսակցության նկատմամբ»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930