Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պայմանագրային զինծառայողը վերադարձվել է

Հունիս 08,2021 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, ռուսական կողմի բանակցությունների արդյունքում  վերադարձվել է զորամաս։ Ըստ մեր աղբյուրների, վերադարձմանը նպաստել են Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովն ու Գորիսում տեղակայված ռուս սահմանապահների հրամանատար Գորինը։

Նշենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, Քաթանյանը մառախուղի պատճառով, հունիսի 8-ին ապակողմնորոշվելով տեղանքում,  հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տարածքում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: