Լրահոս
Օրվա լրահոսը

Քասախցին մատը թափ տվեց Մարուքյանի վրա․ «Նիկոլն ուր գնում է, սպանված զինվորի մայրը փաթաթվում է ու գիտի՝ էս երկիրը ծախին»

Հունիս 09,2021 19:03

«Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ ազգի դավաճան են, չեմ վախենա ասել։ Այն ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ գոռում էինք, որ Արցախը մեզ միանար։ Չմիացրին։ Պուտինն իր բերանով ասաց, որ մենք Ղարաբաղը չենք ճանաչել։ Պուտինը հուշեց՝ ընգեր ջան, հլը ուշ չի»,-Քասախ համայնքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր դիմելով կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին՝ դժգոհություններն այսպես արտահայտեց մի տարեց բնակիչ։

Ի պատասխան Մարուքյանը հիշեցրեց՝ ինքը հենց սեպտեմբերի 27-ին խորհրդարանում իշխանությանն առաջարկեց Արցախը ճանաչել։ «Դուք ասում եք, որ ձեզ ընտրենք։ Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանն ուր գնում է, սպանված զինվորի մայրը փաթաթվում է նրան, որովհետեւ գիտի՝ էս երկիրը ծախին։ Ինչո՞ւ չեք բարձրաձայնում, որ գլխավոր շտաբից բռնած՝ բոլորը Նիկոլի կողքից փախան ու երկիրը ծախին։ Ո՞ւմ դրդմամբ՝ երեք նախագահների դրդմամբ»,-մատն օդում թափ տալով՝ Մարուքյանին ասաց տղամարդը։ Մարուքյանն արձագանքեց, որ իրենք առաջարկել են պարիտետային հանձնաժողով ստեղծել, պատերազմի հանգամանքները քննել, բայց այդ առաջարկը մերժել են Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը․ «Ձեր գյուղի կենտրոնում ոտքի վրա ասել, թե բոլորը դավաճան են, շատ հեշտ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930