Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մենք հանրությանը անկեղծ տեղյակ ենք պահում, որ այն, ինչ անում են այս իշխանությունները, գործող աշխատավարձերը, եթե պահպանվեն, լավ է»

Հունիս 09,2021 19:44 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում 5-րդ համար «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը այսօր ներկայացրեց իրենց ընտրվելու դեպքում կառավարության գործունեության 2022-2026 թթ. ծրագիրը, որի կազմմանը մասնակցել են լավագույն մասնագետները:

ՀՀ նախկին վարչապետը ավելի վաղ նշել էր, որ ծրագրի դրույթների վրա աշխատել են միջազգային հեղինակություն վայելող լավագույն տնտեսագետներ, փորձագետներ, որոնք արժանացել են գիտական աստիճանների, միջազգային բարձրագույն  մրցանակների:

Aravot.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանն ասաց, որ սա, ըստ էության, ճգնաժամային ծրագիր է: «Մենք այսօր ներկայացրինք մեր ծրագիրը, ներդրումային մոդելը ներդրումային մեխանիզմների իմաստով: Կարծում եմ՝ հանրությունը սա կընկալի, եւ կարծում եմ՝ շատ հարցերում մենք գտել ենք միակ լուծումը: Մենք չենք գալիս ու ասում՝ ձեր աշխատավարձը կբարձրացնենք, այս կանենք, այն կանենք: Մենք հանրությանը անկեղծ տեղյակ ենք պահում, որ այն մոդելի պայմաններում, ինչ անում են այս իշխանությունները, գործող աշխատավարձերը, եթե պահպանվեն, լավ է: Չեն պահպանվելու:

Բոլոր ոլորտներն էլ կարեւոր են, սակայն մենք այսօր ներկայացրինք ամենակարեւոր առաջնահերթությունները. ներդրումային ինստիտուտները՝ սուվերեն ներդրումային հիմնադրամ, բացել փակ ընկերությունները, աշխատացնել ֆոնդային բորսան, անցնել մասնագիտացված բանկային համակարգի, ամենուրեք անցնել շրջանառության հարկի՝ վերջ տալով այն քաոսին, որ ստեղծվել է ավելացված արժեքի հարկի պատճառով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: