Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 1-ին նախագահը Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին․ «Զզվելի է, բովանդակությունն էլ՝ զիբիլ»

Հունիս 10,2021 14:59

Այսօր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ կարծիք ունի երեկ Սերժ Սարգսյանի հրապարակած Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ գաղտնալսման մասին, ասաց՝ գարշելի բան է, զզվելի է։

Հարցին՝ իսկ բովանդակության մասին ի՞նչ կասեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Զզվելի է, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող, կեղտոտ քարոզչություն է գնում։ Զզվելի բան է, կոմպրոմատների պատերազմ է սկսվելու, դրանց 90%-ն էլ սուտ է։ Բովանդակություն էլ զիբիլ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930