Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Վանեցյանի ասածը ժամանակի վատնում չէր»․ Սերժ Սարգսյան

Հունիս 10,2021 22:00

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները քարոզարշավը հինգշաբթի՝ հունիսի 10–ին շարունակվեց  Սյունիքի մարզում։ Սյունիքի մարզկենտրոնում դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանին եւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին դիմավորեց եւ ուղեկցեց Կապանի նախկին քաղաքապետ, հանրապետական Աշոտ Հայրապետյանը։

Հանդիպումը կայացավ մշակույթի պալատի փոքր դահլիճում։ Նկատենք, որ 150 տեղանոց դահլիճում դատարկ աթոռներ չկային ու չնայած լրացուցիչ աթոռներ էին ավելացրել, դաշինքի համակիրներից ոմանք ստիպված էին կանգնած հետեւել հանդիպմանը։

Մեկ րոպե լռությամբ հարգելով բոլոր զոհվածների հիշատակը, հանդիպումը բացեց Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա, անվտանգությունը իրենց  առաջնային օրակարգն է, դա առավել ընդգծված է հատկապես Սյունիքում եւ դաշինքը ունի լուծումներ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ։«Առաջնահերթ պետք է կապիտուլյանտին հանենք իր աթոռից, որից հետո կիրականացնենք մեր ծրագիրը, զարգացնելով նաեւ տնտեսությունը»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանը նախաբանի խոսք չասեց, պարզապես առաջարկեց ժամանակ չծախսել ու հանդիպումը շարունակել հարց ու պատասխանի ձեւաչափով։ «Համոզված եմ, շատ հարցեր կունենաք, իսկ եթե չլինեն հարցեր, ապա մենք կխոսենք։ Ասածս չի նշանակում, որ պարոն Վանեցյանի ասածը ժամանակի վատնում էր»,–եզրափակեց  Սերժ Սարգսյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930