Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»

Հունիս 15,2021 23:59

Այսօր  Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշեցրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝  Հադրութն ու Շուշին հնարավոր է վերադարձնել։

«Տեսեք, սա արդեն մի մեծ նվաճում է, երբ մեր ժամանակ այդպիսի բան էր առաջարկվում՝ պահպանել Շուշին եւ Հադրութը եւ ԼՂԻՄ-ի ամբողջ սահմանները,  եւ ունենալ միջանցք Հայաստանի հետ, դա համարում էին դավաճանություն։ Հիմա հետին թվով նա համաձայն է, երազում է։ Բայց դա ի՞նչ է, շատ վտանգավոր հայտարարություն է նրա հայտարարությունը։ Դա կարող է փորձանք բերել մեր գլխին»,-ի պատասխան ասաց Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահը  շարունակեց՝ ինչպե՞ս է նա Շուշին եւ Հադրութը վերադարձնելու, հիմա այնտեղ  ադրբեջանական զորքեր են․«Եւ Ադրբեջանը պետք է սուսիկ-փուսիկ իր պայուսակները հավաքի, ու թողնի գնա՞։ Դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ,նոր զոհեր,նոր արյուն, նոր կորուստներ։ Սա է նրա ասածը։ Ո՞վ է թույլ տալու։ Ադրբեջանը չի եկել այդտեղ նստել, որ թողնի հանգիստ գնա։ Ո՞վ  է  նրան  ստիպելու, Ռուսաստա՞նը, այդպիսի բան գոյություն չունի։ Ամբողջ աշխարհի համար Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս։ Այդ մարդիկ եկել են միջազգային օրենքով իրենց տարածքային ամբողջականությունը մասամբ վերականգնել են, դեռ մի  մասը մնացել է ռուսական խաղաղապահների ձեռքում։ Եվ  ո՞վ է բողոքում նրա դեմ։ Ոչ ոք։ Որեւէ մեկը դատապարտե՞ց Ադրբեջանին  այդ գրավումների համար։ Ինչ-որ հումանիտար հարցերում, այո, դատապարտեցին։ Տարածքային ամբողջականության ապահովումը ԱՄԿ-ի խարտիային համապատասխան է»։

Պետրոս Ղազարյանի հարցին՝ Ալիեւն ասում է՝ ճանաչեք Արցախը մեր կազմում, կնքենք բարեկամության, հաշտության համաձայնագիր, ըստ ձեզ, պե՞տք  է համաձայնվենք, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․«Մի համաձայնվեք։ Ամբողջ աշխարհը մեզ ստիպելու է,որ համաձայնվենք, որքան էլ չուզենք։ Եթե չուզենք, ավելի մեծ փորձանքների մեջ ենք ընկնելու։ ՄԱԿ-ի օրենքը սա է՝  բոլոր  պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքն է ՄԱԿ-ի գոյության իմաստը։ Մեծ տերությունները կարող են իրենց թույլ տալ խախտել այս օրենքները, տեսել ենք՝ Իրաքում․․․որտեղ ուզում են՝ մտնում են եւ ինչ ուզում՝ անում են։ Բայց երբ Սադամը գնաց Քուվեյթը գրավեց՝ կործանեցին  ամբողջ Իրաքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ուրեմն հակի առաջարկը ինչ է յստակ ըսէ. արցախը ազրպէյճանի կազմու՞մ.
    կը բաւէ ասքան տարի բառերու եւ “խոհեմութեան” ետեւ պահուըտիս.

    իսկական մտաւորականը նախ եւ առաջ պարկեշտ պէտք է որ ըլլայ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930