Լրահոս
Օրվա լրահոսը

Զինակոչիկներ. «Մեկնում ենք, որպեսզի մեր ընկերների եւ եղբայրների թափած արյունը հենց այնպես չչորանա» (ֆոտոշարք)

Հուլիս 02,2021 15:47

Հունիսի 21-ից սկսվել է ամառային զորակոչը:

Թեեւ 44-օրյա պատերազմից հետո հանրության հոգեբանությունը դեռ որոշակիորեն փոխված է, սակայն զինակոչիկները վճռական են Հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարելու հարցում:

Այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում զինակոչիկները մեր հետ զրույցում ասում էին, որ տրամադրությունը մարտական է եւ ծառայության մեկնում են հանուն իրենց ընկերների եւ եղբայրների, որպեսզի պատերազմում նրանց թափած արյունը հենց այնպես չչորանա, զոհաբերած կյանքը իզուր չլինի:

Իսկ զորակոչիկների ծնողները իրենց զավակներին ու բոլոր զինվորներին մաղթում են անփորձանք ծառայություն, բարի վերադարձ հարազատ օջախներ եւ խաղաղություն երկրին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031