Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան տապալել է հսկայական գազատար խողովակը, կա վիրավոր. Shamshyan.com

Հուլիս 08,2021 17:17

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, կոտրել այն և հեռացել. սկսվել է ուժեղ գազի արտահոսք, մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են:

«3 տարի է, էս խնդիրը կա, փոշի ու կեղտ ենք շնչում։ Կոյուղաջրերը դարձել են մի իսկական պատուհաս, գարշահոտության մասին էլ խոսք չկա։ 3 տարի առաջ, երբ սկսեցին ճանապարհաշինարարական աշխատանքներ, ընդվզեցինք, ու քաղաքապետ Հայկ Մարությանը իր շքախմբով եկավ, խոստացան, որ 1 տարվա ընթացքում ճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքների ավարտ կհայտարարեն, բայց հիմա միակ հարցի լուծումը տեսնում ենք նրանում, որ ճանապարհը փակենք»,-բողոքում էին դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները:

Բնակիչների հետ բանակցություններ է վարում ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը։ Ի վերջո, վարչական շրջանի ոստիկանապետին հաջողվեց բնակիչներին համոզել, հորդորել, որպեսզի չդիմեն այդ ծայրահեղ քայլին և բնակիչներից կազմված մի քանի հոգու հետ պայմանավորվեցին՝ խնդիրը տեղում քննարկելու և լուծելու նպատակով գնան Երևանի քաղաքապետարան։

Գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա. որոնցից մեկը BMW մակնիշի է, ու BMW-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց և միայն հրաշքով են դրա վարորդն ու մյուս՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը փրկվել։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գազախողովակը ավերած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղում Գ. Մովսիսյանի կարգադրությամբ արագ դեպքի վայր ժամանեցին «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի Մալաթիայի բաժնի ծառայողները, ովքեր արդեն սկսել են վթարավերականգնողական աշխատանքներ, որպեսզի կարճ ժամանակում բնակչության գազամատակարարումը վերականգնվի։

Ոստիկանությունը պարզում է նաև վթարված ավտոմեքենաների վարորդների և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ BMW-ի վարորդն ասում էր. «Հրաշքով ենք պրծել։ Եղբորս հետ գնում էինք հարսանիքի, քավոր էի։ Մենակ էն եմ հիշում, որ հայտնվեցի փոշու մեջ ու ճիշտ կողմնորոշվեցի, որ շտապ մեքենան հեռացրեցի։ Եղբորս բնակիչները տեղում օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031