Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակով մտել էր խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել և գումար էր պահանջել

Հուլիս 13,2021 17:22

Մայիսի 29-ին, գիշերվա ժամը չորսին մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը և հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է:

Մեկնել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի աշխատակիցներ, նաև` փորձագետ ու շնավարժ: Ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով քննչական բաժնի ծառայողների հետ, պարզեցին, որ ավազակային հարձակումը կատարել էր մայրաքաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ:

Հուլիսի 9-ին նա հայտնաբերվեց Արցախի փողոցում, բերման ենթարկվեց Մարաշի բաժանմունք և ձերբակալվեց:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031