Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկան մարմինների, նաև՝ ոստիկանության հոգածությամբ 1-ամյա փոքրիկը վերադարձավ հայրենիք

Հուլիս 13,2021 19:04

Ապրիլի 28-ին Արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։

Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։

Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ ձեռք բերվեցին անհրաժեշտ փաստաթղթեր։ Արդյունավետ էր համագործակցությունը նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ։

Հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերեց հայրենիք։ Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031