Լրահոս
Օրվա լրահոսը

Ուջանի կինոփառատոնին տեղի կունենա հայ-իրանական «Ուջանյան պատմություն»  ֆիլմի համաշխարհային պրեմիերան

Օգոստոս 07,2021 10:40

Օգոստոսի 22-ին՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման արարողության ավարտին, տեղի կունենա «Ուջանյան պատմություն» կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Սա հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմ է, որի հեղինակն է «Ծիրանի ծառ»-2017-ի շրջանակում Գլխավոր մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը։

Փառատոնի շրջանակում բոլոր մասնակիցներն ապրում են հյուրընկալ ուջանցիների տներում։ Մեհրը, սիրահարվելով Ուջանի մթնոլորտին և իրեն հյուրընկալած Մանվելյանների ընտանիքին, 2019 թվականին վերադարձել է Ուջան և փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ի աջակցությամբ լիամետրաժ ֆիլմ ստեղծել իր տանտերերի և Ուջանի մասին։

Այս ֆիլմը «Ծիրանի ծառ» կինոփառատոնի կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, քանի որ փառատոնի նպատակը ոչ միայն վավերագրական կինոյի լավագույն նմուշները Հայաստանում ցուցադրելն է, այլև միջազգային մշակութային շփմանը նպաստելը և հայ մշակույթն արտասահմանցի ստեղծագործ անձանց հասանելի դարձնելը։ Ապրելով ուջանցիների տներում՝ արտասահմանցի մասնակիցները հնարավորություն են ստանում մոտիկից, առանց զբոսաշրջային շղարշների և անմիջականորեն ծանոթանալու հայ մարդու առօրյային և հայ մշակույթին։

Անցյալ տարիների փառատոների մի շարք մասնակիցներ արդեն իսկ ցանկություն են հայտնել Հայաստանում ֆիլմ անելու մասին, և Մեհրի ֆիլմն առաջին այդպիսի օրինակն է, որը օգոստոսի 22-ի պրեմիերայից հետո կցուցադրվի աշխարհի տարբեր կինոփառատոններում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031