Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղացված ծառայության ընթացքում բերման է ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց

Օգոստոս 19,2021 16:24

Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում՝ ուժեղացված ծառայության ուղղություններն են, որոնք ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալը։

Արամ Հովհաննիսյանը անձնակազմից պահանջեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, միևնույն ժամանակ՝ խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։

Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշեր։

Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել է ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։

Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։

Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031