Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն՝ Երևանում. ամուսինն էլեկտրահարել է կնոջը. Shamshyan.com

Սեպտեմբեր 06,2021 10:35
energia

Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 55 խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։

Մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն էր։

Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։ Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։

Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930