Աշխարհում մոլեգնող պատերազմների և ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ են դառնում խաղաղության և մարդասիրական գաղափարների դրսևորումներն արվեստում: Ուստի, մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին պետք է հանձնենք ԱՎՐՈՐԱՅԻ ԱՂՈԹՔԸ տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի:
Չափազանց հուզիչ, բայց շատ վեհ գաղափարով այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար: Որբեր, ովքեր բոլորից շատ են կրում պատերազմների ու ցեղասպանությունների հետևանքները… Ուստի, բոլորը` հատկապես աշխարհի բոլոր մայրերը, պետք է միանան Ավրորային` թեկուզ հանուն իրե´նց զավակների խաղաղության. պատերազմը չարիք է, որ ամեն վայրկյան կարող է թակել յուրաքանչյուրի դուռը…
Երգի հեղինակ` Հասմիկ Հախվերդյան
Գործիքավորումը` Karen & Sevak Production
Տեսահոլովակի ռեժիսոր` Հրանտ Մովսիսյան
Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան
Երգը կատարում է պոլսահայ երգչուհի Sibil-ը
Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր`անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն լեզուներով:
Ակնկալում ենք Ձեր կարևոր աջակցությունը` մեր գաղափարը լուսաբանելու և տեսահոլովակը տարածելու հարցում:
Կհանդիպենք ս.թ. սեպտեմբերի 10 –ին` ժամը 12:50-ին` Դալմա Գարդեն Մոլի «Սինեմա Սթար» – ում:
Ստեղծագործական խումբ


















































