Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսում ենք մի մարդու մասին, որը որ չորս տասնյակից ավելի անապահով ու բազմազավակ ընտանիքների ապահովել է տանիքով»

Սեպտեմբեր 30,2021 23:13

Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կատարվեց հոգեհանգստի կարգ` նվիրված Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի հիշատակին:

Այնուհետեւ տեղի ունեցավ Չուլջյանի կենսագրական` «Սերը, ճշմարտությունը եւ մենք» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը երիտասարդ արձակագիր Սարգիս Գոքորյանն է: Հեղինակի խոսքով` գիրքը պատմում է՝ Թուրքիայի թշնամու եւ Թուրքիայի ահ ու սարսափ հանդիսացող Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի մասին. «Ինչու եմ այսպես սկսում, որովհետեւ Թուրքիայի իշխանությունն ամեն բան արեց, նույնիսկ ստիպված եղավ նոր օրենքներ հնարել, որպեսզի Սեպուհ Սրբազանը չդառնա Թուրքիայի հայ հասարակության հոգեւոր առաջնորդը: Սա առաջին եւ ամենակարեւոր կետն է»,- ասում է երիտասարդ ստեղծագործողն ու շարունակում. «Բայց, եթե մենք խոսում ենք Սեպուհ Սրբազանի մասին, պետք է գիտակցենք, որ խոսում ենք մի մարդու մասին, որը որ չորս տասնյակից ավելի անապահով ու բազմազավակ ընտանիքների ապահովել է տանիքով: Խոսում ենք մի մարդու մասին, ով որ Լոռու մարզում  եկեղեցաշինության տեսանկյունից առավելագույն ներդրումն է կատարել երբեւէ, օծելով, վերաօծելով, վերակառուցելով ավելի քան յոթ տասնյակ եկեղեցի»:

Սարգիսի խոսքով՝ անկախ Սրբազանի կողմից կատարված վերը նշված բոլոր գործերը, սա մի գիրք է՝ հայ մարդու, մտավորականի, հոգեւորականի մասին, որը որ հայ հասարակությանն ունի շատ ասելիքներ, որոնք ամփոփված են այս գրքում. «Գրքում տեղ է գտել իր կենսագրականը, ազդեցիկ քարոզներն են, իմ եւ Սրբազանի առանձնազրույցներն են ու հարցազրույցները: Սրբազանի խորհուրդների ընտրանին է, Սրբազանի պատգամների ընտրանին է, հայ մարդուն արթնանալու կոչ է»,- ասում է Սարգիս Գոքորյանը:

Գիրքը հրատարակելու առաջարկությունը եղել է հենց Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանինը, սակայն այն լույս տեսավ իր մահից հետո միայն: Գիրքը վաճառքի ենթակա չէ, այն բաժանվեց շնորհանդեսին ներկա անձանց:

Լոռու մարզում Սրբազանն իր հոգեւոր առաջնորդությունը ստանձնել է 1996 թվականին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930