Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի թեկնածուն վարակվել է կորոնավիրուսով․ նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն

Հոկտեմբեր 01,2021 13:16

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով, տանը մի քանի օր բուժվելուց հետո նրան երեկ տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության շտաբից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ  նախընտրական քարոզարշավը կիրականացնեն թիմի մյուս անդամները։

«Ճիշտ է, քաղաքապետի մեր թեկնածուն հիվանդանոցում է, բայց թիմը շարունակում է աշխատել, հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- ասացին «Բալասանյան դաշինք» կուսակցության  շտաբից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031