Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ նախկին պաշտոնյան վստահ է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու Հայաստանից. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 06,2021 10:29

Դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով զբաղվելուց առաջ պետք է մտածել բնագծերն ու սահմանը կահավորելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը:

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանը երկար է 200 կմ-ով, ինչը ենթադրում է սահմանների կահավորանք, բնագծեր եւ այլն: Շուտով ձմեռ է, պետությունը պետք է մտածեր համապատասխան աշխատանքներ անելու, սահմանն ամրակայելու, զինվորականների ու տեխնիկայի համար շինություններ կառուցելու մասին, որ հակառակորդը չգա ու չտնավորվի մեր տարածքներում, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը վաղվա գործ է»,- ասում է նա: ԱԱԾ նախկին պաշտոնյան վստահ է՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն գալու Հայաստանից:

«Սահմանազատման, սահմանագծման համար կարեւոր հանգամանքն այն է, թե որ թվականին հրատարակված քարտեզներով են առաջնորդվելու: Եթե ուզում են, որ գործընթացն արագ ընթանա ու ավարտվի, ապա ինչ-որ մի կողմը պետք է զիջի: Եթե Վրաստանի հետ, որի հետ որեւէ խնդիր չունի ՀՀ-ն, դեմարկացիա-դելիմիտացիան ընթանում է արդեն 20 տարուց ավելի, ապա Ադրբեջանի հետ նվազագույնը 50 տարուց ավելի է տեւելու: Չեմ հավատում, որ հայ-ադրբեջանական ներկա հարաբերություններում հնարավոր է այդ գործընթացն անել»,- մանրամասնում է զրուցակիցը:

Գեներալ-մայորը ընդգծում է նաեւ, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում բանակը չպետք է խառնվի. դա դիվանագիտական կորպուսի ու Գեոդեզիայի ինստիտուտի անելիքն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031