Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը

Հոկտեմբեր 12,2021 22:44

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է  Միջազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար Կարիննա Մոսկալենկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ՌԴ փաստաբաններ։

Հաշվի առնելով ՄԻԵԴ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատվիրակության փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով երրորդ կողմ հանդես գալուն բացառիկ փորձը։

Պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն նախաձեռնությունը, որի համաձայն հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համատեղ հատուկ դիրքորոշումներ են ուղարկում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ վճռի կատարման հետ:

Պատվիրակության անդամները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել են իրավական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031