Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի պուրակից հեռացվել են որոշ ցուցանմուշներ՝ սաղավարտներ, մանեկեններ». Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի դատարանում

Հոկտեմբեր 14,2021 21:40

«Հայաստանը ձեզ ոչ իրական պատկերն է ներկայացնում»,-Հաագայում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանում, հայտարարեց Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամմադովը:

Նա վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած միջնորդությունն անհիմն է և այն պետք է մերժվի:

Հիշեցնենք՝ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ), հոկտեմբերի 14-15-ին անցկացվում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

Հոկտեմբերի 14-ին՝ օրվա առաջին կեսին դատարանում ներկայացվեցին հայկական կողմի տեսակետները:

Հաագայի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչը էլնուր Մամմադովը վստահեցրեց. «Նախագահ Ալիևի քաղաքականության առաջնահերություններից է էթնիկ և մշակութային բազմազանության ապահովումը, մշակույթների համատեղելիությունը: Հայաստանը ներկայացնում է ձեզ ոչ ճշգրիտ պատկեր»:

Նա նշեց, թե իբր Հայաստանն է Ադրբեջանի դեմ պատերազմ սկսել՝ ներկայացնելով այն՝ որպես արցախյան:

Խոսելով Բաքվի «ռազմավարի պուրակի» մասին՝ նա հայտարարեց՝ այդ պուրակի որոշ ցուցանմուշներ, օրինակ՝ սաղավարտներն ու մանեկենները մշտապես հեռացվել են պուրակից:

Ադրբեջանի մյուս ներկայացուցիչները փորձեցին ներկայացնել, թե ինչու պետք է դատարանը մերժի Հայաստանի միջնորդությունը:

Փոխարենը նրանք հայտարարեցին, թե Հայաստանը չի տրամադրում Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզները:  Որպես Ադրբեջանի՝ իր հանձնառությունների կատարում, ներկայացրին այն, որ 2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկել այն զինվորականներին, որոնք պղծել են հայկական գերեզմանները:

Խոսելով հայ ռազմագերիների մասին՝ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այդ անձինք գերեվարվածներ չեն, այլ կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ, այդ պատճառով էլ ընթանում է նրանց դատավարությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031