Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի STARMUS գիտական փառատոնը

Հոկտեմբեր 23,2021 17:42

Դիլիջանի Կենտրոնական բանկում այսօր  միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովին» լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ չնայած նրան, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ երկրի ներսում, սակայն շատ խնդիրների լուծումները ապագայում են․

«Մյուս տարի ևս նախատեսում ենք ունենալ այս գագաթաժողովը, որի զուգահեռ կունենանք նաև հսկա միջոցառում, որը կոչվում է STARMUS, որի ընթացքում հազարավոր մասնակիցներ տարբեր երկրներից գալու են Հայաստան մասնակցելու գիտության, արվեստի և երաժշտության փառատոնին»։

Սարգսյանն ընդգծեց, որ մեր Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների և գիտության հետ, քանի որ Հայաստանի ամենամեծ հարստությունը դա մարդն է․

«Սակայն այդ մարդկանց պետք է օգնել, որ զարգանան, որի լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ իսկապես դուք ապագա ունեք և՛ Հայաստանում, և՛ աշխարհում»:

STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը ընդգծեց, որ Հայաստանում ոչ մի անգամ չի անցկացվել գիտական փառատոն․

«Փառատոնը 2 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն գիտական փառատոնը, և դա իսկապես հպարտանալու առիթ է, քանի որ աշխարհում 50 գիտական փառատոններ են անցկացվում և գիտական փառատոնի ֆորմատը շատ լավ ճանաչված է, իսկ Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն: Այս փառատոնի նպատակաը հասարակությանը և գիտությանը միացնելն է, որովհետեւ շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։  Մեր փառատոնին մասնակցում են 60-ից ավել երաժիշտներ, ինժեներներ, իսկ այսօր  մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը եւ այլոք:

Թեման լինելու է  50 տարի Մարսի վրա, սակայն դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է կազմելու, իսկ մնացածը՝ բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, բարձր տեխնոլոգիաների, ծրագրավորման եւ այլնի մասին է»:

Իսրայելանն ընդգծել է, որ միջացառմանը լինելու է հատկապես արվեստի հետ կապը, քանի որ այն հասարակության կողմից ավելի հեշտ է ընկալվում և դրա միջոցով հնարավորություն կլինի մարդկանց ներգրավվել դեպի գիտության կողմը:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031