Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է

Հոկտեմբեր 26,2021 20:15

Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու, տեղեկացնում է Պետական Կամերային երաժշտական թատրոնը։

«Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը: Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր… և այսօր մենք փակվում ենք:

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ: Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում: ՄԵնք Ձեզ շատ սիրում ենք։ Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար», – ասված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031