Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը 33 է

Նոյեմբեր 11,2021 15:32 Share

Այսօրվա ընթացքում կառավարության դիմաց Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության Երեւան քաղաքի բաժիններ են տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 33 քաղաքացիներ։

Այս մասին Aravot.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Վերջինիս փոխանցմամբ՝ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար։

Policemen arrest the protesters holding a protest action near the Government’s building of Yerevan, Armenia

Նշենք, որ երբ քաղաքացիներին ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը ոստիկանությունից պահանջում էր պարզաբանել, թե ի՞նչ նկատի ունեն՝ «ոստիկանի օրինական պահանջ» ասելով։

Policemen arrest the protesters holding a protest action near the Government’s building of Yerevan, Armenia

Ղազինյանը նշում էր՝ «ամոթ է արա, մարդ եք առեւանգո՞ւմ»։

Ոստիկանության ներկայացուցիչն էլ հիշեցնում էր, որ Ղազինյանն իրավաբան է, հարցի պատասխանը գիտի եւ չէր մասնավորեցնում, թե ինչ պահանջ նկատի ունեն։

Policemen arrest the protesters holding a protest action near the Government’s building of Yerevan, Armenia

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930