Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Ի՞նչ անեմ, հայ երեխայի գլուխը կտրողի նկարը մեծացնեմ, պատի՞ն փակցնեմ»

Նոյեմբեր 11,2021 17:58 Share

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու իրողության դեմ բողոքի ցույցին ներկա ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Aravot.am-ին ասաց. «Դուք տեսա՞ք, թե երկու օր առաջ Շուշիում ինչ տեղի ունեցավ: Տեսա՞ք, թե ինչպես կարելի է բարեկամություն անել նման ազգության հետ: Շատերիս համարում են շովինիստներ: Ի՞նչ շովինիզմի մասին է խոսքը, որ մեկս՝ ի՞նչ խնդիր ունենք աշխարհի որեւէ մի երկրի հետ, բացի քո երեխայի գլուխը կտրող երկրից: Ի՞նչ անեմ: Փառաբանե՞մ, նկարը մեծացնեմ ու պատի՞ն փակցնեմ՝ տեսնելով, թե իրենք ինչպես են վերաբերվում մեզ: Իսկ սրանք խոսում են խաղաղությունից: Ես զարմացած եմ, որ ամուսիններով թեյ խմելու չեն գնացել նոյեմբերի 9-ին Ադրբեջանին նվիրած Շուշիում հաղթանակը տոնելու համար: Զարմանալի է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել