Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ամենաարդյունավետը Մոդեռնան է

Նոյեմբեր 11,2021 22:33

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը Մոդեռնան է

«Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 անձանց շրջանում իրականացրել է դեպք-հսկողություն հետազոտություն։

ԱՄՆ 21 հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր» ՌՆԹ պատվաստանյութերի երկու դեղաչափանոց սխեմաներն ապահովում են COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման բարձր արդյունավետություն՝ համապատասխանաբար կազմելով 93% և 88%, իսկ «Յանսեն» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 71% է:

Չնայած տվյալները վկայում են պատվաստանյութի կողմից պաշտպանվածության մակարդակների որոշակի տատանումների մասին, այնուամենայնիվ, Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված COVID-19-ի դեմ պատվաստանյութերը զգալի պաշտպանություն են ապահովում COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումից:

«Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի հետևանքով հոսպիտալացման կանխարգելման տեսանկյունից ավելի ցածր է, քան Մոդեռնա պատվաստանյութինը, որը կարող է պայմանավորված լինել Մոդեռնա պատվաստանյութում ՌՆԹ-ի ավելի բարձր պարունակությամբ, դեղաչափերի միջև ժամկետների (ինտերվալ) տարբերությամբ (3 շաբաթ Պֆայզերի և 4 շաբաթ Մոդեռնայի համար) կամ պատվաստումներում ընդգրկված խմբերի միջև հնարավոր տարբերություններով:

Հղումը՝ այստեղ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930